Կազմակերպության կառուցվածք
«ՄասթերՄայնդ Ուան»
միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդ
Մասնակցության միավորներ
LP-ներ
Limited Partners
Մասթերմայնդ Մենեջմենտ ՍՊԸ
ԿԲ-ի կողմից նշանակված կառավարող ընկերություն
100%
Թիդի Հոլդինգ ՍՊԸ
Հոլդինգ ընկերություն
100%
ԱՄԲ
Ultimate Beneficial Owner
«ՄաստերՄայնդ I» միջանկյալ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդը վերահսկվում Է ՀՀ ԿԲ-Ի կողմից:
Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
«ՄաստերՄայնդ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պատասխանատվություն չի կրում` կայքի էջերից հղում արված այլ ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Թույլտվություն թիվ 0033
Գրանցման համար՝ 286.110.1279581
Կազմակերպական կառուցվածք


Կառավարում
«ՄասթերՄայնդ Մենեջմենթ» ՍՊԸ-ն համախմբում է ոլորտի առաջատար մասնագետների, որոնք ունեն մասնագիտական խորը փորձառություն պարտքային, բաժնային և այլընտրանքային ակտիվների կառավարման ոլորտում:

Պարոն Մերուժան Բադալյան
«ՄասթերՄայնդ Մենեջմենթ» ՍՊԸ-ի տնօրեն՝ «ՄասթերՄայնդ Ուան» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարիչ
Մերուժան Բադալյանը փորձառու ձեռնարկատեր և ղեկավար է, ով ունի ավելի քան 10 տարվա փորձ բիզնեսի ֆինանսական և գործառնական կառավարման, ինչպես նաև ներդրումային պորտֆելների ձևավորման ոլորտում։ Նրա մասնագիտական փորձառությունն ընդգրկում է անշարժ գույքի կառուցապատման, բաժնետոմսերի և ֆիքսված եկամտաբերությամբ գործիքների շուկաները: Նա նաև կրիպտոակտիվների ոլորտի առաջին ներդրողներից է։
Որպես «CITYFM» ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն՝ 2022 թվականից ի վեր նա առաջնորդել է ոլորտում մի շարք նորարարական ծառայությունների ներդրումն ու իրականացումը։ Բլոկչեյն տեխնոլոգիաների և ներդրումային ռազմավարությունների խորը իմացության շնորհիվ Մերուժանը պարբերաբար հանդես է գալիս որպես փորձագետ՝ ներկայացնելով Հայաստանում կրիպտոարժույթների շուկայի միտումներն ու զարգացումները։
2018 թվականից Մերուժանը ղեկավարում է «Armenian Future» բարեգործական հիմնադրամը, որի բյուջեն գերազանցում է 8 միլիոն ԱՄՆ դոլարը։ Նա համակարգում է ժամանակակից հայկական գյուղի նախագծմանն ու կառուցմանը նվիրված մեծաթիվ թիմի աշխատանքը՝ իր գործունեության մեջ համատեղելով ձեռնարկատիրական փորձը սոցիալական ազդեցության և համայնքային զարգացման նկատմամբ երկարաժամկետ հանձնառության հետ։