

«ՄասթերՄայնդ Ուան»-ը հայաստանյան փակ ներդրումային ֆոնդ է, որը կենտրոնանում է Հայաստանի և MENA տարածաշրջանի հանրային ու մասնավոր շուկաների վրա: Մեր ռազմավարության հիմքում պորտֆելի ձևավորման շրջահայաց մոտեցումն է և բոլոր իրավասություններում կարգավորող նորմերի խիստ պահպանումը:
Կայուն եկամտաբերություն՝
հիմնված մանրակրկիտ վերլուծության և ռեգիոնալ փորձի վրա
Ներդրումներ
«ՄասթերՄայնդ Ուան» ֆոնդն իր ներդրումային գործունեությունը կենտրոնացնում է հետևյալ հիմնական ուղղությունների վրա․
01

Հանրային շուկաներ
Ներդրումներ Հայաստանի և MENA տարածաշրջանի առանցքային շուկաներում ուշադիր ընտրված հանրային բաժնետոմսերում՝ շեշտը դնելով երկարաժամկետ արժեքի ստեղծման և պորտֆելի կարգապահ կառավարման վրա
02

Ֆիքսված եկամտաբերությամբ գործիքներ և մասնավոր վարկեր
Կապիտալի տեղաբաշխում Հայաստանի և GCC (Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդ) տարածաշրջանի կորպորատիվ ու պետական պարտատոմսերում, ինչպես նաև մասնավոր կրեդիտավորման ընտրված հնարավորություններում, որոնք ձևավորվում են խիստ համակողմանի ուսումնասիրության (due diligence) և ռիսկերին հարմարեցված վերլուծության հիման վրա։
03

Ռազմավարական մասնավոր ներդրումներ
Գործընկերություն աճի փուլում գտնվող ընկերությունների հետ կարգավորվող ոլորտներում՝ ռազմավարական ներդրումների միջոցով, հատուկ շեշտադրմամբ խորհրդատվական ծառայությունների և բարձր ներուժ ունեցող մասնավոր բիզնեսների վրա։

Մեր արժեքները
Մենք ուժեղ ենք թվերի մեջ
Ռիսկերի կառավարում
Մենք կիրառում ենք կշռադատված և ընտրողական մոտեցում ներդրումային որոշումների և պորտֆելի կառավարման հարցերում։
Թափանցիկություն
Մենք ապահովում ենք թափանցիկ հաղորդակցություն և կորպորատիվ կառավարման բարձր չափանիշներ մեր ողջ գործունեության ընթացքում։
Ազնվություն
Մենք գործում ենք թափանցիկության, պատասխանատվության և մեր ներդրողների հանդեպ երկարաժամկետ հանձնառության սկզբունքներով։
Լոկալ փորձառություն
Տարածաշրջանի խորքային իմացությունը և վստահելի մասնագիտական կապերն օգնում են բացահայտել բարձր ներուժ ունեցող ներդրումային հնարավորություններ։
«ՄասթերՄայնդ Ուան»-ի մասին
«ՄասթերՄայնդ Ուան»-ը հայաստանյան ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդ է, որը կառավարվում է «ՄասթերՄայնդ Մենեջմենթ» ՍՊԸ-ի կողմից։ Ֆոնդն առաջարկում է բարձրակարգ ներդրումային հնարավորություններ խոշոր կապիտալ ունեցող անհատների (HNWI) և ինստիտուցիոնալ ներդրողների համար՝ ընդգրկելով հանրային բաժնետոմսեր, ֆիքսված եկամտաբերությամբ գործիքներ, մասնավոր վարկավորում, ինչպես նաև մասնավոր շուկայի ռազմավարական հնարավորություններ Հայաստանում և MENA (Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա) տարածաշրջանի ընտրված շուկաներում:
«ՄասթերՄայնդ Մենեջմենթ» ՍՊԸ-ի (Լիցենզիա թիվ 0033, գրանցման համար՝ 286.110.1279581) կողմից կառավարվող «ՄասթերՄայնդ I» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդն առաջարկում է բարձրակարգ ներդրումային լուծումներ խոշոր կապիտալ ունեցող անհատների և ինստիտուցիոնալ ներդրողների համար։
Նորություններ

Կարծիքներ
Ինչ են ասում մեր հաճախորդները
Use this space to share a testimonial quote about the business, its products or its services. Insert a quote from a real customer or client here to build trust and win over site visitors.
Louise Maxwell
Use this space to share a testimonial quote about the business, its products or its services. Insert a quote from a real customer or client here to build trust and win over site visitors.
Gabriella Spring
Use this space to share a testimonial quote about the business, its products or its services. Insert a quote from a real customer or client here to build trust and win over site visitors.
Josh Phillips
«ՄասթերՄայնդ Ուան» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեությունը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից։
Կայքի հայերեն և անգլերեն տարբերակների միջև որևէ անհամապատասխանության դեպքում գերակայում է հայերեն տարբերակը։
«ՄասթերՄայնդ Մենեջմենթ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում այս կայքից հղում կատարված երրորդ կողմերի կայքերում հրապարակված տեղեկատվության կամ գովազդային նյութերի ճշգրտության և արժանահավատության համար, ինչպես նաև դրանց օգտագործման հետևանքով առաջացած հնարավոր հետևանքների համար։
Թույլտվություն թիվ 0033
Գրանցման համար՝ 286.110.1279581







